«Մեկ վազք» կիսամարաթոնով պայմանավորված՝ վաղը Երևանի փոքր կենտրոնում մի քանի փողոց փակ կլինի
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հաղորդում է, որ մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի հետևյալ հատվածները.
Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա:
«Նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ հ. 9 տրոլեյբուսային երթուղու, որը այդ ժամանակահատվածում չի սպասարկվի:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
Միջոցառման կազմակերպիչ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն»,- ասված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել