HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձերն ակտիվացել են, իսկ կարիճը խայթել է երեխայի. վերջինի վիճակը բավարար է

Հուլիսի 14-16-ը բնակիչներն օձ են նկատել Երևանի Նուբարաշեն թաղամասի 9-րդ փողոցի թիվ 22 տանը, Դրոյի փողոցի թիվ 93 տանը, Անդրանիկի փողոցի թիվ 138 շենքում, Սիսիանի Գայի թիվ 12 տան մոտ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի թիվ 13 տանը: Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու հատուկ մասնագետը տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չեն հայտնաբերել:

Հուլիսի 16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի 8 շենքի 4-րդ բնակարանի բնակիչներն օձ են նկատել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Հուլիսի 15-ին Արագածոտնի մարզից հայտնել են, որ կարիճի խայթոցից Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Պարտիզակ գյուղի բնակիչ, 2007 թ. ծնված Տիգրան Մսրյանը: Ըստ բժիշկների՝ երեխայի առողջական վիճակը բավարար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter