
Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
«Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։
Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել