
Սրբազանի գլխավորությամբ՝ երթի մասնակիցները մետրոյով գնացին Գարեգին Նժդեհի հրապարակ
«Տավուշը հանուն հայրենիքի շարժման» անդամներն այսօր՝ մայիսի 14-ին, իրենց երթը սկսեցին Երևանի պետական համալսարանից։ Այնտեղ նրանց դիմավորել են ազգային շուրջպարով։ Համալսարանից նրանք շարժվեցին Ժուռնալիստների միություն՝ նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ հանդիպման։
Մինչ այդ, կարմիրբերետավորները, բիրտ ուժ կիրառելով, բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցների, այդ թվում՝ մայթից «ամոթ» վանկարկող քաղաքացիներին։ Բագրատ Սրբազանը խնդրեց աջակիցներին սպասել ներքևում, իսկ Ժուռնալիստների միության շենք թույլատրվեց մտնել միայն լրագրողներին։
Հանդիպումից հետո, Սրբազանի առաջնորդությամբ, ակցիայի մասնակիցները մտան Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան և գնացին Գարեգին Նժդեհի հրապարակ։
Հեղինակներ՝ Լիլիթ Գրիգորյան, Արմեն Ղազարյան, Հետք Մեդիա Գործարանի ուսանողներ
Մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի
Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել