
Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այս մասին հաղորդում են Դատախազության լրատվական ծառայությունից։
«Հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել