HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Մի սպասեք ձեր հերթին, որ ձեր հողն ու տունն էլ տան, միացեք հավաքին». Իշխան Գևորգյան

«Պետք է մարդիկ զարթնեն, միանան Սրբազանի երթին կամ գան այստեղ՝ դիմավորենք, որովհետև եթե հաշտ ես, որ քո եղբոր հողը խլում են, ունեզրկում են, արդար է, որ քո հերթն էլ գա»։ Այսպես ձևակերպեց այսօրվա՝ մայիսի 9-ի հավաքի պահանջը Իշխան Գևորգյանը, որը մայիսի 4-ից շուրջօրյա նստացույցով Հանրապետության հրապարակում իր համակիրների հետ պատրաստվում է դիմավորել Տավուշից Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթի մասնակիցներին։

«Ես չեմ ուզում սպասեմ հերթին։ Դուք էլ մի սպասեք ձեր հերթին, որ ձեր հողն էլ, տունն էլ տան։ Սրբազանն էլ երթով, նույն պահանջով գալիս է հրապարակ։ Այսօրվա հավաքի պահանջը պարզ է. ասում ենք՝ իմ եղբոր հողը, ունեցվածքը մի տուր, վարելահող մի տուր, կամուրջ մի տուր։ Հենց բարդացնում ես ասելիքը, իշխանությունները ծաղկում են՝ նախկիններ-ներկաներ  են անում»,- ասում է Իշխան Գևորգյանը։

Նրա խոսքով՝ իր և իր համակիրները փորձելու են մաքսիմալ մաքուր պահել հավաքը, որ ինչ-որ մեկը այն չվերածի նախկինաներկաների պայքարի, ինչը միանշանակ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին. «Սրբազանից օրհնությունը ստացել եմ, սպասում ենք իրեն, ինքը հստակ կսահմանի՝ ինչ է պետք անել»։

Լուսանկարը՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter