
Ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից. Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերի դուրս գալու վերաբերյալ։
«Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը»,- գրել է Հայկ Կոնջորյանը:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել