HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Անանյան. «Տնտեսական կյանքը չի հետաքրքրում հարկային քաղաքականություն իրականացնող մարմնին»

Կառավարությունը մայիսի 2-ին հավանության է արժանացրել Ֆինանսների նախարարության նախագիծը, որը ենթադրում է շրջանառության հարկի դրույքաչափերի հիմնականում կրկնակի բարձրացում, որոշ ոլորտներ դուրս են մղվում շրջանառության հարկի դաշտից և հայտնվում հարկման ընդհանուր դաշտում, որը ենթադրում է անհամեմատ ավելի ծանր հարկային բեռ:

Փոքր ու միջին բիզնեսի վրա սպասվող փոփոխությունների ազդեցությունների և կառավարության կողմից հիմնավորումների բացակայության մասին «Հետք»-ը զրուցել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, տնտեսագետ Դավիթ Անանյանի հետ։

Անանյանը կարծում է, որ այս փոփոխությունները կտրված են տնտեսական զարգացումներից, և հիմնական նպատակը բյուջե մտնող հարկերի ավելացումն է։ Ըստ նրա՝ կառավարությունը փոքր ու միջին ձեռնարկությունների հետ այս փոփոխությունների մասին հանրային մեծ քննարկումներ չի անում, քանի որ չունի փաստարկներ, որոնք կբխեն տնտեսական զարգացումներից։

Կառավարության հավանության արժանացրած նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև ԱԺ-ում, որտեղ ընդունվելուց հետո միայն օրենքի ուժ կստանա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter