
Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը 09։00-13։00-ն նշված ճանապարհահատվածը փակ կլինի, իսկ 13։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինի հակառակ ուղղությունը՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշված ժամերին ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների աշխատանքը կկազմակերպվի համապատասխանաբար՝
-Մաշտոցի պողոտա – Սբ. Գր. Լուսավորչի – Արգիշտիի փ.-ներ - «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով:
-«Հաղթանակ» կամուրջ - Արգիշտիի – Սբ.Գր. Լուսավորչի փ.-ներ - Մաշտոցի պողոտա ուղեգծով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել