
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել