HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Աբովյան փողոցում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին՝ ժամը 11:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի մուտքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:47-ին, մարվել՝ 12:22-ին: Խոհանոցային տարածքում (15 քմ) մասամբ այրվել են գույքը և կենցաղային տեխնիկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter