
«ՖԼԵՇ»-ի բենզալցակայանում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնում է, որ իրականացրել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 00848215) պատկանող լցակայանում (հասցե՝ Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3):
«Ստուգման արդյունքում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ:
Մասնավորապես, վառելիքաբաշխիչ աշտարակների ցուցանիշներն արձանագրել են թերլիցքավորում՝ 10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր:
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել