Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Այս մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս»,- ասված է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ արխիվային
Ձախից՝ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, աջից՝ Արարատ Միրզոյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել