
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Մայիսի 2-ից 5-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը, որին մասնակցում են նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպումը կրում է «Կամուրջ դեպի ապագա» խորագիրը և նպատակ ունի քննարկել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման առանցքային խնդիրներն ու մարտահրավերները:
Տարեկան հանդիպմանը մասնակցում են ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավարներ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ ԱԶԲ անդամ 68 երկրներից:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը ևս մասնակցում են Ասիական զարգացման բանկի հերթական տարեկան հանդիպմանը: Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունենում ինչպես ԱԶԲ բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ այլ ֆինանսական կառույցների և գործընկեր երկրների պատվիրակությունների հետ:
Մայիսի 3-ին նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև անդրադարձել են համատեղ հեռանկարային ծրագրերին»,- ասվում է հաղորդագրությունում:
Մեկնաբանել