
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով
Մարզերում մայիսի 3-ի ցերեկը, 4-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 3-ի երեկոյան ժամերին, 4-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում մայիսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել