HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը (շարժական դաշտային հոսպիտալը) 2024 թվականի ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Հանրապետության Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում՝ ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի (NATO Centre of Excellence for Military Medicine) կազմակերպած «Քաջարի մարտիկ-2024» (Vigorous Warrior 2024) բազմազգ զորավարժությանը մասնակցելու նպատակով։ 

ՊՆ լրատվականի փոխանցմամբ՝ միջազգային խոշորագույն ռազմաբժշկական միջոցառմանը մասնակցում են 32 երկրների զինված ուժերի ռազմաբժշկական ստորաբաժանումներ և քաղաքացիական 7 կազմակերպություններ։

Միջոցառումը կընթանա մինչև մայիսի 10-ը։

ՀՀ զինված ուժերի բժշկական ստորաբաժանումն այս միջոցառմանը մասնակցում է որպես Դեր 2 դաշտային հոսպիտալ (Role 2 MTF)։ Վարժանքների ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև շարժական ռազմաբժշկական միավորի` ՆԱՏՕ-ի չափորոշիչներով բժշկական գնահատման հերթական փուլը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter