HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջից

Փրկարար ծառայությունը հայտնում է՝ ապրիլի 30-ին՝ ժամը 10:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները և ոստիկանության ծառայողները կամրջի տակ հայտնաբերել են Տ. Մ.-ին (ծնված 2008 թ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում Տ. Մ-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter