
Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի առաջադրած թեկնածուների ցուցակը
Վարչապետի որոշմամբ հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի առաջադրած թեկնածուների ցուցակը։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը`
1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ կազմով.
1) Գրիգորյան Վահե
2) Կարապետյան Նորա
3) Քոչարյան Վիգեն»,- նշված է որոշման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել