
Սևան քաղաքում 24 ժամով ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 25-ին ժամը 07:00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Վարսեր, Գագարին և Ջրառատ բնակավայրերի, Սևանի թերակղզու Նախագահական նստավայրի, Հայ Առաքելական Եկեղեցու Գևորգյան հոգևոր ճեմարանի ջրամատակարարումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել