
Մինչբժշկական հմտություններ՝ Երևանի արվեստի դպրոցների ուսուցիչների համար
Սայաթ-Նովայի անվան երաժշտական և մի շարք այլ արվեստի դպրոցներում բուժկետեր չկան, այդ պատճառով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը մշակույթի և տուրիզի վարչության հետ մշակել է ծրագիր, որի նպատակը ուսուցիչներին մինչբժշկական հմտություններ սովորեցնելն է։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
Ծրագրի ընթացքում վարչությունների աշխատակիցները համատեղ լսում են ուսուցիչներին ու գրանցում խնդիրները։ Վարչության նպատակն է նաև մինչև տարեվերջ այդպիսի ևս մեկ ծրագիր իրականացնել՝ այս անգամ ներառելով նաև մանկապարտեզները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել