HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Քալանթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Տիչինայի փողոց)։

Մասնավորապես՝

  • սննդի կառույցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող լվացվող նյութերից, խոհանոցի դռան և օդափոխության համակարգի մոտ առկա են եղել անհարթություններ և բացվածքներ,
  •  առաստաղի որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որպեսզի կանխարգելվեն կամ նվազեցվեն կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սեղանը չի պահվել նորոգ ու բարվոք վիճակում, երկաթային մասերի ներկերը թափված են եղել և առկա են եղել կոռոզիայի հետքեր,
  • խոհանոցում առկա դարակաշարը պատշաճ մաքրված ու ախտահանված չի եղել։

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter