HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայ-վրացական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի մամուլի ասուլիսը:

Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում երկու երկրի հարաբերությունները, ընդգծել՝ իրավական ոլորտում վրացական փորձի ուսումնասիրության և փոխանակման կարևորությունը:

Արդարադատության նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է և արձանագրել է նախարարների անձնական շփումների կարևորությունը: Գրիգոր Մինասյանը կարևոր է համարել Հայաստանում նոր ձևավորված Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ու վրացական Արբիտրաժային կենտրոնի համագործակցությունը, այս համատեքստում հատկանշական համարելով Պրոբացիայի ոլորտում բարեփոխումներն ու արդյունավետ գործակցությունը:

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և երկու երկրների միջև համագործակցության առավել խորացման հույս հայտնել:

Նախարարները պատասխանել են Հայ-վրացական ֆորումին և երկկողմ ու բազմակողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter