
«Արմավիր» ՔԿՀ-ում ձերբակալվել է կալանավորվածին հանձնուք բերած տաքսու վարորդը
Քրեակատարաողական ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել տաքսու վարորդ Գ․Գ․-ի միջոցով կալանավորված անձ Մ․Ն․-ի անվամբ բերված հանձնուքը։
«Արդյունքում՝ հանձնուքում առկա թթվի միջից ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով առանձնացված, թմրամիջոցի նմանվող, սուր հոտով, անգույն հեղուկ։
Տաքսու վարորդ Գ․Գ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներակայացվել ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել