
Երևանի Խորենացու փողոցում բարդին կոտրվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը
Ապրիլի 9-ին` ժամը 15:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցում բարդին կոտրվել և ընկել է՝ փակելով ավտոճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պոկված ծառի մի մասը ընկել է էլեկտրական լարերի վրա, իսկ մյուս մասը՝ հայտնվել երթևեկելի հատվածում և խոչնդոտում է երթևկությանը։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների մասնատել են ծառի ճյուղերը և փրկարարների հետ հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել