
Հրդեհ գյուղապետարանում
Արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից երեկ գրությամբ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունք են ստացվել Գետափնյա գյուղի գյուղապետարանում տեղի ունեցած հրդեհի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը:
Ըստ դրանց՝ հրդեհի հետևանքով այրվել է համայնքի ղեկավարի աշխատասենյակի 3 աթոռը, շերտավարագույրները, վնասվել է 60 քմ մակերեսով կախովի առաստաղը, քանդվել է համայնքի ղեկավարի աշխատասենյակը գրադարանից բաժանող միջնապատը:
Նյութական վնասը կազմում է 1 մլն 25 հազար դրամ:
«Հրդեհի առաջացման պատճառը և հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչություջնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել