
Տաթևիկ Սարգսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վարչապետի որոշմամբ՝ Տաթևիկ Սարգսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Սարգսյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Կենսագրությունը
2021թ․- մինչ օրս` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Մասնավոր անասնաբուծության ամբիոնի ասպիրանտուրա/հեռակա/
2002 - 2008թթ․` Հայաստանի պետական ագրարային համալսարանի անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ, Անասնաբուժուկան սանիտարիա և փորձաքննություն մասնագիտություն
2022-2024թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, անասնաբուծության վարչություն, գյուղատնտեսական կենդանիների բուծման բաժին, բաժնի պետ
2023-2024 թթ.` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման հետազոտական կենտրոն», գիտաշխատող
2022թ․-ից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Անասնաբուժասանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի» ամբիոն, դասախոս
2019 - 2022թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն, գլխավոր մասնագետ
2016-2019թթ.` ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, անասնաբուծության և անասնաբուժության վարչություն, անասնաբուժության բաժնի առաջատար մասնագետ
2014-2016թթ.` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Անասնաբուժասանիտարիայի փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոն», դասախոս
2014-2016թթ. - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ուսումնամեթոդական կենտրոնի ԿԲ և ՊԻՈԱ և Կ» բաժին, առաջին կարգի մասնագետ (ռազմավարական պլանավորման գծով)
2011-2014թթ.- Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ուսումնամեթոդական կենտրոնի ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժին», ավագ տեսուչ
2004-2007թթ.- ՀՀ Արագածոտնի մարզի «Ալագյազի ոչխարաբուծական տոհմային գործարան ՓԲԸ», Գլխավոր անասնաբույժ
2022թ․-ից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ
2022թ․-ից՝ «ՀՀ Ագրոարդյունաբերական Համակարգի Աշխատողների Արհեստակցական Կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության երիտասարդական հանձնաժողով», փոխնախագահ
2023թ․-ից՝ «ՀՀ Տոհմային ոչխարաբույծների և այծաբույծների ասոցիացիա», կառավարման խորհրդի անդամ։
Լուսանկարը՝ Էկոնոմիկայի նախարարության
Մեկնաբանել