
ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 06:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Պ.) բախվել է արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել:
Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել