Դեսպան Մանուկյանը հանդիպել է Վրաստանի վարչապետին
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը երեկ այցելել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Իվանե Մերաբիշվիլիին:
Հանդիպման ընթացքում կողմերի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող մի շարք հրատապ և կարևոր, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանը, մշակութային շփումների ակտիվացմանը, Վրաստանի հայ համայնքին և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերաբերող մի շարք հարցեր:
Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության՝ հանդիպումն անցել է ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում: Ձեռք է բերվել լուծում պահանջող հարցերի շուրջ սերտ համագործակցության և դրա եղանակների վերաբերյալ պայմանավորվածություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել