
Առաջին անգամ անվճար կտրամադրվի «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» դեղը
Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և առաջին անգամ պացիենտներին ավճար տրամադրում է «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» դեղը: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այն նախատեսված է պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (ՊԻԱ) ունեցողների բուժման համար: Մինչ այժմ այս դեղը երբևէ անվճար չի տրամադրվել և պացիենտներից շատերը դեղի բարձր գնի պատճառով կիսատ են թողել անհրաժեշտ բուժումը:
Պատանեկան իդիոպաթիկ արթրիտը ամենատարածված մանկական ռևմատոլոգիական հիվանդությունն է, որի հետևանքով պացիենտների 30-56% մոտ առաջացնում է ցմահ հաշմանդամություն:
Դեղի անվճար տրամադրումը կկանխարգելի երեխաների հաշմանդամության զարգացման ռիսկը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել