HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին։

ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել:

«Կողմերը ներկայացրել են իրենց մաքսային օրենսդրություններում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև մաքսային համագործակցության ուղղությամբ ԵՄ տեխնիկական գործիքների օգտագործման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կարևորվել է տարիների ընթացքում Հայաստանին՝ ԵՄ-ի ցուցաբերած աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում փոխգործակցությանը, կարևորվել են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավախախտումների դեմ պայքարին ուղղված հիմնական ձեռքբերումները և հետագա քայլերը։

ԵՄ-ն ներկայացրել է գործող Ներմուծումների վերահսկման համակարգի ներդրման ընթացիկ վիճակը, ինչը ենթադրում է ԵՄ-ում  բեռնափոխադրումների նախնական տեղեկատվական համակարգի կիրառություն։ Ներկայացվել են նաև ԵՄ անդամ պետություններում համակարգի ներդրման փուլերն ու մեխանիզմները։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Համընդհանուր տարանցման ընթացակարգի և ապրանքների առևտրում ձևակերպումների մասին» կոնվենցիայի շրջանակում ՀՀ՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար դեռևս 2021 թվականի դիմումի ընթացքին:

Կողմերը մեկ անգամ ևս արձանագրել են ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև հաստատված տնտեսական և առևտրային սերտ գործընկերային հարաբերությունները և վստահություն հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter