
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից
Մարտի 29-ին՝ ժամը 14։03-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից Սարավան գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ Արփա գետից, դուրս են բերել VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Հ․)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել