
Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը շնորհավորել է պարոն Պողոսյանին համալսարանի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ամերիկյան համալսարանի դերը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում:
Բրյուս Պողոսյանն անդրադարձել է Ամերիկյան համալսարանում նախատեսվող ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին:
Մտքեր են փոխանակվել նաև բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումների շուրջ: Կրթության որակի բարձրացման համատեքստում զրուցակիցները կարևորել են դրանց հետևողական իրականացումը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել