
Նաիրի համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Տիգրանյանը հեռացվել է ՔՊ-ից
Մարտի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչության որոշմամբ՝ Սևակ Տիգրանյանը հեռացվել է կուսակցությունից։
«Քննարկվել են Կուսակցության Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր»,- նշվում է կուսակցության տարածած հաղորդագրությունում։
Ըստ Նաիրի (Եղվարդ) համայնքի պաշտոնական կայքէջի՝ Սևակ Տիգրանյանը այժմ զբաղեցնում է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, նախկինում նա զբաղեցրել է նաև Կոտայքի մարզպետի խորհրդականի պաշտոնը։
Լուսանկարը՝ «Հետքի»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել