
Քննչական կոմիտեում ձևավորվել է մարզային նոր ստորաբաժանում
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արագածոտնի մարզային քննչական վարչության կազմում ձևավորվել է նոր՝ Ապարանի քննչական բաժին:
«Նշված ստորաբաժանման ստեղծումը պայմանավորված է քննվող քրեական վարույթներով նախաքննության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանի ազգաբնակչության համար նախաքննական մարմնի հասանելիության ապահովման, ինչպես նաև՝ աշխատանքներն ավելի պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությամբ:
Քննչական կոմիտեի նոր ստորաբաժանումը կտեղակայվի քաղաք Ապարան, Գայի 9 հասցեում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել