
Recruit Days-ի շրջանակներում կարող եք գտնել աշխատանք, ծանոթանալ հաջողակ ընկերությունների ղեկավարների հետ
Վճարովի բովանդակություն
Recruit Days-ը տաղանդների ներգրավման կենտրոն է: Մարտի 28-29-ը HolidayInn-ում կհավաքվեն 40-ից ավելի ընկերություններ, 24 առաջատար բանախոսներ և 3000-ից ավելի հյուրեր։
Միջոցառմանը մասնակցում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Premium Machinery, Quantori, Ecoville, GROVF, Emater, Maurice Ward, Zigzag, Standard Oil, Papyrus, Ararat Gulian։
Միջոցառումը նախատեսված է middle+ մակարդակի մասնագետների համար։ Այստեղ կարող եք գտնել ձեզ համար թիմ կամ հետաքրքիր նախագիծ, շփվել գործընկերների հետ և նոր գիտելիքներ ստանալ՝ լսելով ելույթները։
Ucom-ի, Buy.am-ի, Rostelecom-ի, Առաջին ալիքի, Galaxy Group-ի և հայկական այլ խոշոր ընկերությունների փորձագետները TEDTalks ձևաչափով ելույթ կունենան հետևյալ թեմաներով․
- «Ի՞նչ IT լուծումներ են ընտրում IT մասնագետները: IT և թվային ընկերություններում թվային միջավայրի ստեղծման օրինակներ»։
- «202X-երի մասնագիտությունները. ինչպե՞ս մնալ մրցունակ փոփոխվող աշխարհի և միջմշակութային ինտեգրման տասնամյակում»:
- «Ինչպե՞ս ինտեգրել և մոտիվացնել բաշխված թիմերին: Գիգ տնտեսության և միգրացիոն գործընթացների աճող ազդեցությունը»:
- «AI. ամրապնդե՞լ թիմը, թե՞ հեռացնել աշխատանքից. բեկումնային կիրառման և մշակույթի ձևավորման օրինակներ»։
- «Տնտեսություն 4.0. ինչպե՞ս պահպանել զբաղվածությունը գործընթացների թվայնացման և ռոբոտացման պայմաններում»:
- «Կատակե՞լ թե՞ լուրջ մնալ. ինչպե՞ս կարելի է բրենդը դիրքավորել սոցիալական ցանցերում և գրավել լսարան»:
Recruit Days-ին դուք հնարավորություն կունենաք՝
- Բացահայտելու աշխատանքի բոլոր հնարավորությունները 40+ ընկերություններից երկու օրվա ընթացքում
- Հայաստանի առաջատար ընկերություններում աշխատելու, դրանց մշակույթի և առավելությունների վերաբերյալ հարցեր ուղղելու անմիջապես այդ ընկերությունների HR մենեջերներին։
- Փոխանցելու ձեր ռեզյումեն կամ դիմումը անմիջապես մենեջերին, անցնելու էքսպրես-հարցազրույց և ստանալու հաջորդ փուլի հրավեր
- Մասնակցելու TED Talks-ին և լսելու նախագծերի և պրոդուկտի ստեղծման և զարգացման փորձի մասին ընկերության ղեկավարներից
Մեկնաբանել