
Մայրաքաղաքում փուլ առ փուլ կլուծվի հեղեղատար համակարգերի խնդիրը. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ փողոցներում անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով մաքրվում են հեղեղատար համակարգերը:
«Ոլորտի ամբողջական սպասարկումն իրականացնող «Վեոլիա Ջուր» ընկերությունն այս օրերին, առատ տեղումներով պայմանավորված, մի շարք հասցեներում աշխուժացրել է սպասարկման գործընթացը:
Երևանում կան փողոցներ, որոնք չունեն հեղեղատար համակարգեր: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով գրանցված բոլոր հասցեներում, ըստ առաջնահերթության, կկառուցվեն հեղեղատար նոր համակարգեր»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել