
Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է:
Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը: Վրաստանի վարչապետին հյուրընկալել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Իրակլի Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել