HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մատուցողի կողմից նույն ռեստորանի բարմենի սպանության վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ գործողություններով հավաքված ապացույցներով պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 5-ին Գյումրի քաղաքում գտնվող «Չերքեզի Ձոր» ռեստորանում նույն ռեստորանի մատուցող Ալ.Մ.-ի կողմից, որը Երևանի բնակիչ է,  բարբառով խոսելու կապակցությամբ, վիճաբանություն էր ծագել վերջինիս և նույն ռեստորանի բարմենի՝ Ար.Մ.-ի միջև, որը շարունակելու նպատակով վիճաբանող կողմերը պայմանավորվել էին հանդիպել աշխատանքի ավարտից հետո։ 

Արդեն օգոստոսի 6-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, աշխատանքի ավարտից հետո, Ալ.Մ.-ն, իր հետ վերցնելով դանակ, դուրս էր եկել աշխատավայրից և ռեստորանից քիչ հեռու՝ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում, հանդիպել Ար.Մ․-ի, վերջինի եղբոր և երկու ընկերների հետ։ Ռեստորանում ծագած վիճաբանությունը շարունակվել էր, ինչին միջամտել էին Ար.Մ.-ի եղբայրը և ընկերներից մեկը՝ Ա.Ս.-ն։

Վիճաբանության ընթացքում Ալ.Մ.-ն, նախապես իր հետ վերցրած դանակով, հարվածել է Ար.Մ.-ի ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից անմիջապես հետո, Ա.Ս.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, նույն դանակով հարվածել էր նաև վերջինիս կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին և դեպքի վայրից դիմել փախուստի։ 

Դեպքից հետո Ա.Ս.-ի ընկերները նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն երիտասարդի կյանքը փրկել չէր հաջողվել։

Նախաքննության ընթացքում, վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և դիակի դատաբժշկական:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ալ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter