Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ
Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի:
«ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ, ինչպես նաև բոլոր հնարավոր շրջանակների ներգրավվամբ ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները: Համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում լինելուն պես կտեղեկացնենք»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել