HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը: Հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Բացման խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի նախագահ Դեն Քարդենը:

Վեհաժողովի հիմնական ուղղվածությունը «Խորհրդարանական դիվանագիտություն. կամուրջների ստեղծում հանուն խաղաղության եւ փոխըմբռնման» խորագրով քննարկումն է:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վեհաժողովի շրջանակում հանդես կգա ելույթով: Խորհրդարանի ղեկավարը կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ:

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ` Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը, Արսեն Թորոսյանը, Լեւոն Քոչարյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը կմասնակցեն վեհաժողովի շրջանակում անցկացվող նիստերին, քննարկումներին եւ աշխատաժողովներին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter