
Այս պահի տվյալներով՝ Մոսկվայում ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացի և հայ տուժած և զոհ չկա․ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացի և հայ տուժած կամ զոհ չկա։
«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ: Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»,- հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցները հնչել են «Пикник» խմբի համերգից առաջ։
Պաշտոնական վերջին տվյալներով՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի։
Լուսանկարը՝ ИА Новости/Максим Блинов
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել