HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդմամբ՝ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյանին պատկանող պանրի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (Լոռու մարզ, գ. Անտառաշեն)։  

Մասնավորապես՝

  • արտադրական շինության կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառույթների հոսքայնության հնարավորությունը,
  • արտադրության գործընթացում օգտագործվող սարքավորումները և գույքը, մասնավորապես՝ կաթի ընդունման ավազանը, պաստերիզատորը, պանրի աղաջրային ավազանները և պանրի ձևավորման համար նախատեսված սեղանը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, ենթարկված են եղել կոռոզիայի,
  • արտադրամասում տարանջատված չեն եղել հումքի ընդունման, պահման, տեխնալոգիական գործընթացի իրականացման և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և պահման տարածքները, բոլոր գործընթացներն իրականացվել են մեկ տարածքում, 
  •  պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել  անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,
  • առաստաղը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը և խոնավության խտացմանը, 
  • մուտքի դուռը բացվել է դեպի արտադրամաս։

«Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ»- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter