
Արուսյակ Ջուլհակյանն ու Սոնա Ղազարյանն ընտրվել են ԵԽԽՎ ենթահանձնաժողովների նախագահի և փոխնախագահի պաշտոններում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը մասնակցել է Փարիզում կայացած ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին: Նա ընտրվել է Երիտասարդության եւ ապագայի հասարակության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ հաղորդագրությունից։
Պատգամավորը կպատրաստի զեկույց «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման հարցում» թեմայով, որը կներկայացվի վեհաժողովի լիագումար նիստում:
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ փախստական եւ միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերի ենթահանձնաժողովի նախագահ:
Լուսանկարում ձախից՝ Արուսյակ Ջուլհակյան, Սոնա Ղազարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել