
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում է
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-27-ն աշխատանքային այցով Ժնեւում է` մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովին:
Ազգային ժողովի հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
Այցի շրջանակում նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը վեհաժողովում եւ մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել