HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2023թ․ անչափահասների կատարած հանցագործությունների մեծ մասը վերաբերել է գողությանը

Քննչական կոմիտեն ներկայացնում է անչափահասների կատարած հանցավորության ընդհանուր դինամիկան՝ ըստ 2023-ի ընթացքում ՔԿ վարույթում քննված քրեական վարույթների։

«Ըստ այդմ, նախորդ տարի անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ Հետևաբար, ըստ ամփոփված վիճակագրության, նախորդ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կամ դրան ուղղված առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների աճ՝  119-ով կամ շուրջ 48 տոկոսով։

Նախաձեռնված 363 վարույթից 50-ի նախաքննությունն ավարտվել է և 63 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։  2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 59-ը՝ 59 անչափահասի վերաբերյալ մեղադրանքով։

2023թ դատարան ուղարկված վարույթների գերակշռող մասը վերաբերել են գողության և թմրամիջոցների հետ կապված դեպքերին։

Մասնավորապես՝ 50 վարույթներից

  • 14-ը քննվել է գողության (28 %)
  • 10-ը՝ թմրամիջոցներների ապօրինի շրջանառության հետ կապված (20 %)
  • 9-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 
  • 3-ը՝ խուլիգանության,
  • 2-ը՝ սպանության,
  • 2-ը՝ ավազակության,  
  • 1-ը՝ զենքի ապօրինի շրջանառության, 
  • 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
  • 8-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

133 քրեական վարույթ կարճվել է, որից 69-ը` ռեաբիլիտացնող, իսկ 63-ը՝ ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով։

48-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 2-ը ուղարկվել է այլ մարմին, 12-ը` միացվել։ 

118 վարույթ փոխանցվել է 2024թ.:

70 անչափահասի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու մասին։ 2022-ին նույն հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է 43 անչափահասի նկատմամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր