HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես առցանց եղանակով փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը փոխելու համար կարելի է ներկայացնել առցանց դիմում։

«Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ քայլերին՝

ՔԱՅԼ  1 Անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջի «Առցանց դիմումներ» բաժինը, հղումը՝ այստեղ։

ՔԱՅԼ 2։ Բացված պատուհանում սեղմել «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանի վրա ու լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը։

Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի կամ կմերժի Ձեր դիմումը (նշելով մերժման պատճառները)։ Դիմումը հաստատվելուց հետո այդ մասին հաղորդագրություն կուղարկվի Ձեր պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։

Արդյունքում, դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից կենսաթոշակը կվճարվի դիմումով ընտրված բանկով։

Դիմումը մուտքագրելուց առաջ, եթե նախկինում գրանցված չեք եղել soscervice.am կայքէջում, պետք է սեղմել հարթակի վերևի աջ անկյունում գտնվող «Գրանցում» կոճակի վրա և համապատասխան դաշտում լրացնել պահանջվող անձնական տվյալները»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ (3)

Դավիթ
Բարև ձեզ, իմ երեխան ստանում է հաշվանդամության թոշակ բայց թոշակը դեռ չի նստել քարտին։ Մենք այս պահին գտվում ենք Հայաստանից դուրս բուժման նպատակով։ Իմ տղայի Անունը Մհեր Ավդալյան է ։Իսկ ես Դավիթ Ավդալյան եմ։։ Խնդրում ինչու են երեխայի թոշակը կտրել, ես երեխային տարել եմ բուժման։
Карине
Я инвалид 2 группы,и получаю пенсию по инвалидности в банке ВТБ.Меня не устраивает ,что всегда проблемы при оплачивали картой,т.к. я часто заказываю или еду или лекарства.С связи с этим я хочу при возможности поменять банк.Бегать туда сюда я,не могу,и честно говоря по онлайн тоже не смогла.Может быть подскажите как мне быть.Заранее благодарю.Мой телефон 093567456.
Տաթեւիկ
soscervice.am Կայքի անունը սխալ է, հղումն էլ բացարձակ չի գործում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter