HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի 11-րդ լիագումար նստաշրջանին

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում է մարտի 20-22-ն անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին։

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը ներխորհրդարանական ֆորում է, որում Եվրախորհրդարանի և Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային խորհրդարանների ներկայացուցիչները մշակում են ԵՄ-ին ավելի մոտ քաղաքական ու տնտեսական կապեր։ Այն հիմնվել է 2003 թվականին Եվրոպական Հանձնաժողովի կողմից և Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մասն է կազմում։

Նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իր ելույթում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն ու տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն:

ԱԺ նախագահը կարեւորել եւ գոհունակություն է հայտնել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու եւ հետագայում ընդլայնելու պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ ԵՄ-ի առաքելության տեղակայմամբ Հայաստանում բարելավվել է անվտանգային իրավիճակը երկրի սահմանամերձ շրջաններում:

Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության կազմում են Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, նույն խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը եւ Էլինար Վարդանյանը:

Լիագումար նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել «ԵՄ հետագա ընդլայնման ազդեցությունն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) վրա» խորագրով լիագումար նիստ, որի շուրջ ելույթ են ունեցել Մարիա Կարապետյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Խաչատրյանը»,- նշված է ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ԱԺ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter