HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Բարբառյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Մարտունի խոշորացված համայնք)։

Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ 

Մասնավորապես՝

  • արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել  անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, 
  • խոհանոցի առաստաղի կառուցվածքը թույլ չի տվել կանխարգելել կամ նվազեցնել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը, մասնիկների թափվելու հնարավորությունը և խոնավության խտացման նվազեցումը,
  • արտադրական շինությունն ապահովված չի եղել սանհանգույցներով և անձնակազմի համար հանդերձարանով։

Լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter