HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացին

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 19-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի ԷՎ-ին։

«Արդյունքում՝ վերջինիս ներքնաշորի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 3,51 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնացված բուսական զանգվածներ։

Քաղաքացի ԷՎ-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՔԿ Արմավիրի մարզային քննչական վաչության Վաղարշապատի քննչական բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter