HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը (բուք) և Դիլիջանի ոլորանները (ձյուն) փակ են կցորդիչով բեռնատարների համար: Սպիտակ-Դիլիջան և Վեդի Լանջառ ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում):

Սիսիան, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն:

Վարդաղբյուր գյուղում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter